Ես՝ որպես պաշտպանության նախարար, կուզեի հասկանալ, թե ե՞րբ է այդ «ուշը». Դավիթ Տոնոյանի պատասխանը Ալիևի հայտարարությանը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ասել է, որ Ադրբեջանի նախագահի՝ «քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները» հայտարարությունը հայկական կողմի համար հասկանալի չէ. Այս մասին Դավիթ Տոնոյանն ասել է Արցախում՝ հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջև առկա փոխհամագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում հուլիսի 30-ից 31-ը կատարած աշխատանքային այցի ժամանակ: «Հայաստանի վարչապետն ու Արցախի նախագահը միշտ հանդես են գալիս խաղաղասիրական հայտարարություններով, բանակցությունների շարունակականության մասին կոչերով։ Նման հայտարարությունները մեզ համար անհասկանալի են։ Ես՝ որպես պաշտպանության նախարար, կուզեի հասկանալ, թե ե՞րբ է այդ «ուշը»։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության որոշ պաշտոնյաներ հայտարարում են, որ պատրաստ են գործողություններ սկսել, միայն սպասում են հրամանի։ Այնպես չէ, որ մենք չենք սպասում նման հրամանի։ Տավուշում վերջին մարտական գործողությունները ապացուցեցին, որ թեպետ հակառակորդն օգտագործեց գերժամանակակից միջոցներ, բայց հաջողության չհասավ եւ ունեցավ բազմաթիվ կորուստներ»,- ասել է Դավիթ Տոնոյանը: Դիտումներ` 868 

Դիտումներ` 868 

Կիսվել նյութով