Բարսելոնայից կհեռանա 12 ֆուտբոլիստ

«Բարսելոնան» մտադիր է լրջորեն թարմացնել կազմը այս տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այս մասին հայտնում է Marca-ն: Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ «կապտանռնագույնները» ցանկանում են վաճառել միանգամից 12 ֆուտբոլիստի: Նրանց թվում են դարպասապահ Նետուն, պաշտպաններ Նելսոն Սեմեդուն, Սամուել Ումտիտին և Խունիոր Ֆիրպոն, կիսապաշտպաններ Իվան Ռակիտիչն ու Արտուրո Վիդալը, ինչպես նաև հարձակվողներ Մարտին Բրեյթուեյթը և Ուսման Դեմբելեն: Ցանկում կան նաև ֆուտբոլիստներ, որոնք այժմ վարձավճարով հանդես են գալիս տարբեր թիմերում. պաշտպաններ Ժան-Կլեր Տոդիբոն և կիսապաշտպաններ Կառլես Անելյան, Ռաֆինյա Ալկանտարան ու Ֆիլիպե Կոուտինյոն: Նշվում է, որ կազմի մաքրումը ոչ միայն միջոցներ կբերի «Բարսելոնային», այլև կազատի ֆուտբոլիստներից, որոնց ակումբն այլևս չի հավատում: Թիմի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը ևս նրանց հետ հույսեր չի կապում: Դիտումներ` 56 

Դիտումներ` 56 

Կիսվել նյութով