Բժիշկ-ճառագայթաբան
2018 թ․-ից հանդիսանում է Շենգավիթ Բժշկական Կենտրոնի Գլխավոր տնօրենի տեղակալ ախտորոշման գծով
ԵՊԲՀ-ի ճառագայթային ամբիոնի դոցենտ
Նեղ մասնագիտացումը գերձայնային հետազոտություն, մանկաբարձություն, գինեկոլոգիա
Ճառագայթաբան
Բժշկական գիտությունների թեկնածու
Կրթություն
1999-2002 սովորել է ասպիրանտուրայում:
1996 ավարտել է Մ.Հերացու անվ. ԵրՊԲՀ բուժական ֆակուլտետը և ընդունվել է կլինիկական օրդինատուրա ՀՀ ԱՆ ակ. Ս.Ավդալբեկյանի անվ. ԱԱԻ ախտորոշման ամբիոն` "Ճառագայթային ախտորոշում" մասնագիտությամբ:
1990 ընդունվել է Մ.Հերացու անվ. ԵրԲԻ բուժական ֆակուլտետի ռուսական բաժին:
1990 գերազանց ավարտել է Ա.Ս.Պուշկինի անվ. թիվ 8 միջնակարգ դպրոցը, պարգևատրվել է արծաթե մեդալով:
Բժշկական պրակտիկա
2006-ից հանդիսանում է "Շենգավիթ" ԲԿ դիագնոստիկ ծառայության վարիչ:
2005-ից մասնակցում է "Մարզային բժիշկների վերապատրաստման" ծրագրին որպես դասախոս "սոնոգրաֆիա" մասնագիտությամբ: Ծրագրի հովանավորներն են` Հայ Օգնության Ֆոնդը, FAR FAA և Ջինիշյան հիմնադրամը:
2005-ից հանդիսանում է ՀՀ ԱՆ ակ. Ս.Ավդալբեկյանի անվ. ԱԱԻ ախտորոշման ամբիոնի ասիստենտ:
2003-ից աշխատում է Եվրոպական Բժշկական Կենտրոնում` որպես ռադիոլոգիայի մասնագետ:
2002-2006 ախտորոշման բաժնի վարիչ:
1998-2002 աշխատել է "Շենգավիթ" ԲԿ որպես ճառագայթային ախտորոշման բաժնի վարիչ:
1999 մրցույթով անցել է ասպիրանտուրա ՀՀ ԱՆ ակ. Ս.Ավդալբեկյանի անվ. ԱԱԻ դիագոստիկայի ամբիոնում` ՙՃառագայթային ախտորոշում՚ մասնագիտությամբ:
1993-1996 աշխատել է 3-րդ կլինիկական ծննդատան օպերատիվ գինեկոլոգիայի բաժանմունքում` որպես հերթապահ բուժ.եղբայր:
1988-1990 աշխատել է 3-րդ կլինիկական ծննդատանը` որպես հիվանդապահ:
Վերապատրաստումներ
2008 հունիսի 20-ից հուլիսի 10-ը ք. Պրագայում "ՈՒՁՀ օնկոգինեկոլոգիայում" թեմայով:
2006 սեպտեմբերի 3-9 մասնակցել է Ավստրիայի Ջալցբուրգ քաղաղում անցկացվող սեմինարներին "Diagnostic Imuging" թեմայով:
2020թ․ Իսրայել, Գերձայնային ախտորոշումը և ձայնի որոշումը մանկաբարձությունում և գինեկոլոգիայում
Անդամակցություններ
2005-ից Հայկական Բժշկական Ասոցիացիայի կանոնավոր անդամ:
ԵՊԲՀ-ի Գերձայնային ախտորոշումը մանկաբարձությունում և գինեկոլոգիայում և ֆետալ բժշկության մեջ կուրսի դասախոս