Սրտաբան
Ընտանեկան բժիշկ
Կրթություն
2006 – 2010 թթ. ԵՊԲՀ-ի ընդհանուր բժշկության ֆակուլտետ
2010 – 2012 թթ. ԵՊԲՀ-ի օրդինատուրա , ստացել է ընտանեկան բժշկի որակավորում,
2012 – 2015 թթ. ԵՊԲՀ-ի օրդինատուրա, ստացել է բժիշկ սրտաբանի որակավորում
Մասնագիտական վերապատրաստում
2014 թ. Ներհոդային ներարկումների վերամասնագիտացում,
2015 թ. Էխոսրտագրության ֆունկցիոնալիստի վերամասնագիտացում,
2019 թ. պալիատիվ խնամքի բժիշկի վերամասնագիտացում։
Աշխատանքային փորձ
2010 – 2019 թթ. Նյու-Ջերսի նահանգի «Դարման Թեստ» գիտահետազոտական լաբորատորիայի Հայաստանյան մասնաճյուղում որպես բժիշկ-հետազոտող՝ GCP որակավորմամբ,
2013 թ-ից առ այսօր Երևանի Թիվ 13 պոլիկլինիկայում, որպես ընտանեկան բժիշկ, սրտաբան, պալիատիվ խնամքի բժիշկ, էխոսրտագրության ֆունկցիոնալիստ։
Գիտահետազոտական աշխատանքներ
2010 – 2019 թթ Նյու-Ջերսի նահանգի «Դարման Թեստ» գիտահետազոտական լաբորատորիայի հետ համատեղ մասնակցել է 7 միջազգային գիտահետազոտական աշխատանքների
2016, 2017 և 2019 թթ. զեկույցներով մասնակցել է ESC (European Societyof Cardiologists) կողմից կազմակերպվող ամենամյա կոնֆերանսներին,
2018 թ. մասնակցել է WHO-ի կողմից կազմակերպված “SORT IT” գիտահետազոտական ծրագրին, որի արդյունքները ամփոփվել են հրատարակված գիտական հոդվածում։
Պատվոգրեր
2020 թ. արժանացել է ՀՀ առողջապահության նախարարի պատվոգրի՝ COVID-19 դեմ պայքարում և առողջապահական համակարգի արտակարգ իրավիճակում անձնվեր ծառայության ու իրականացված պատասխանատու աշխատանքի համար։