Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս 1 ամսով

Օգոստոսի 12-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության արտահերթ նիստի ընթացքում որոշվել է ևս մեկ ամսով երկարաձգել արտակարգ դրության պայմանները, սակայն ինչպես տեղեկանում ենք ՀՀ Կառավարության ֆեյսբուքյան էջից՝ սահմանափակումները մեղմացվել են .

Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը:

Վերացվել է ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների արգելքը՝ որոշակի կանոնների պահպանմամբ՝ մասնավորապես անհրաժեշտ է դիմակի կրումը և սոցիալական հեռավորության պահպանումը առնվազն 1.5 մետր։

 Մեղմացվել են ընտանեկան արարողությունների և ժամանցային բնույթի միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու և դրանց մասնակցելու սահմանափակումները՝ թույլատրելով դրանց կազմակերպումը և մասնակցությունը թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում, բայց ոչ ավելի, քան 40 մասնակցով և պահպանելով պարետի կողմից ներկայացված անվտանգության կանոնները։

 Վերացվել է մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը։

Դիտումներ` 76 

Կիսվել նյութով

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով