Չինաստանի նախագահը երկրի բնակիչներին հորդորել է սնունդ խնայել

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը երկրի բնակիչներին կոչ է արել դադարեցնել սննդի վատնումը, երեքշաբթի հաղորդել է «Սինհուա» գործակալությունը:

Չինաստանի առաջնորդը նշել է, որ «սննդի նկատմամբ վատնողականության երեւույթը սարսափեցնում եւ զայրացնում է»: Նրա խոսքով` չնայած այն հանգամանքին, որ երկրում տարեցտարի աճում է հացահատիկի արտադրությունը, միշտ պետք է գիտակցել սննդի անվտանգության ոլորտում առկա ռիսկերի մասին, եւ այս տարվա համաճարակի ազդեցությունը տագնապալի ազդանշան է դարձել Չինաստանի համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Անհրաժեշտ է ամրապնդել օրենսդրությունը, ուժեղացնել վերահսկողությունը, արդյունավետ միջոցներ ձեռնարկել, ստեղծել երկարաժամկետ մեխանիզմ եւ խստորեն ճնշել ավելորդ սննդի վատնումը: Անհրաժեշտ է քայլ առ քայլ ամրապնդել քարոզչությունն ու կրթությունը, արդյունավետորեն սերմանել սննդի ha8cwum չափավորության եւ խնայելու սովորությունը, հասարակության մեջ ամոթի մթնոլորտ ստեղծել սննդի վատնողականության համար եւ հպարտության զգացում` խնայելու համար»,- ասել է Սի Ցզինպինը:

Դիտումներ` 88 

Կիսվել նյութով

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով